Բարի Գալուստ «Համահայկական Տոհմածառ» Նախագիծ

«Համահայկական Տոհմածառ» ծրագիրը ստեղծվել է իր հիմնադիրների արմատների կանչով: Ամեն մարդու կյանքում գալիս է մի պահ, երբ նա սկսում է բացահայտել ինքն իրեն և հասկանում, որ իր վարքագիծը, սովորություններն ու աշխարհայացքը իր ազգային կերպարի անբաժանելի մասն են կազմում: Մի խոսքով նա սկսում է զգալ իր «հայության» դրսևորումը բոլոր հնարավոր ձևերով:

Երբ հարցը վերաբերում է հայ ծագումնաբանությանը, շատ ավելին կա բացահայտելու: Մեր պատմությունը ձգվում է մինչև մ.թ.ա. 6-րդ դար. մենք ունեցել ենք թագավորություններ, իշխանություններ և նույնիսկ կարճատև կայսրություն (մ.թ.ա. 95թթ-ից մինչև մ.թ.ա. 55թթ.) և մենք գոյատևել ենք մինչև հիմա:
Հայոց Ծագումնաբանություն, Armeniapedia

«Համահայկական Տոհմածառն» այստեղ է օգնելու Ձեզ լրացնել Ձեր ընտանիքի պատմության դատարկ էջերը, գտնել Ձեր բարեկամներին և պահպանել Ձեր ընտանիքի՝ սերնդե սերունդ փոխանցվող պատմությունը ապահով և միշտ հասանելի:

Հետազոտեք Ձեր Տոհմի Պատմությանը

Համոզված ենք, որ Դուք հիմա մտածում եք. «Տեսնես որտեղ են հիմա պապիկիս սիրելի զարմիկի հետնորդները և արդյոք նրանք հազարավոր կիլոմետրեր այն կողմ նույն ձևով են «փաթաթում» հայկական տոլման ինչպես ես»:

Պատվիրեք Ձեր գերդաստանի հետազոտությունը և մենք կօգ- նենք բացահայտել Ձեր ընտանի- քի պատմության անհայտ էջերը:

շարունակությունը

Կառուցեք Ձեր Տոհմածառը Անվճար

Ձեր ընտանիքի համար ամրա- գրեք անվանական ինտերնետա- յին էջ մեր՝ օրեցօր ընդլայնվող «Հայ Ընտանիքների» ցանցում: Միավորե՛ք Ձեր ազգակիցներին Ձեր ընտանիքի ինտերնետային տոհմածառի շուրջ:

Կյանքի կոչեք Ձեր տոհմածառը մեր ծագումնաբանական քար- տեզների միջոցով, պահպանեք Ձեր ընտանիքի պատմությունը և ժամանակի ընթացքում վստահեք այն Ձեր հետնորդներին:

շարունակությունը

Պատվիրեք Ձեր Տոհմածառը

Երբևէ երազե՞լ եք ունենալ բու- խարու վերևում փակցված Ձեր տոհմածառը, որը կպահի Ձեր ըն- տանիքի ջերմությունը մոտ Ձեր սրտին:

Ազատե՛ք հին թղթերը փոշուց: Ընտրե՛ք Ձեր տոհմածառը պատ- կերելու և նախնիներից ստաց- ված տվյալները ներկայացնելու լավագույն տարբերակները...

շարունակությունը

Loading...