Նախագծի մասին

Մեծ Եղեռնի արդյունքում հսկայական բացեր առաջացան հայ ազգի, ինչպես նաև ամեն հայ ընտանիքի պատմության մեջ: Դաժան ճակատագրի ձեռքով, շատ մարդիկ կորցրեցին իրենց ընտանիքները և կապը իրենց անցյալի հետ...

«Համահայկական Տոհմածառ» նախագիծը մեր պատասխանն է նախնիներին, որոնք դարերով պայքարել են մեր ընտանիքների և ամբողջ ազգի պատմությունը պահպանելու և սերնդե-սերունդ փոխանցելու համար:

Նայելով հետ՝ մենք տեսնում ենք, թե ինչպես են նրանք կարողացել գոյատևել և պահպանել իրենց ընտանիքների պատմությունը:

Այսօր՝ ազատ տեղեկատվության և հաղորդակցման դարում, մեզանից շատերը դեռ տեղյակ չեն իրենց ծագման մասին:

Մենք այստեղ ենք օգնելու Ձեզ բացահայտել Ձեր ընտանիքի պատմությունը և միանալ «Հայ Ընտանիքների» ցանցին:

Մեր ծագումնաբան մասնագետները պատրաստ են կատարել բոլոր պահանջվող պեղումները և կազմել Ձեր ծագման պատմության ամբողջական պատկերը:

Հայկ Ղազարյան և Լիլիթ Մակարյան
«Համահայկական Տոհմածառ» նախագծի հիմնադիրներ

Loading...