Հայկական տոհմածառերի ձևավորում

Ձեռագործ տոհմածառեր

Տոհմածառերի գրաֆիկական դիզայն

Ծագումնաբանական քարտեզներ

Շատ լավ է երբ պապիկդ ամեն ինչ գիտի ձեր ընտանիքի արմատների և ծագման մասին և կարող է քեզ օգնել պատկերել ձեր տոհմածառը թղթի կտորի վրա: Բայց եթե Դուք ցանկանում եք որ Ձեր ընտանիքի պատմությունը փոխանցվի սերնդե-սերունդ ու չկորչի ժամանակի ընթացքում, Ձեզ հարկավոր է այն պահելու ավելի լավ տարբերակ գտնել:

Տեսքի՛ բերեք Ձեր տոհմածառը

Ահա եկել է պահը, երբ Ձեր հետազոտությունը մոտենում է իր ավարտին, և երկարատև պեղումներն արդեն տվել են իրենց արդյունքները: Հիմա մնում է դրանք այնպես կազմել և ներկայացնել, որ ճիշտ արտացոլվի Ձեր աշխատանքի իրական արժեքը:

Մեր առաջարկած ձևավորման ծառայությունները ներառում են՝ տոհմածառերի ձևավորում, ազգանվան վկայականների կազմում, ընտանեկան զինանշանների նախագծում, փայտի վրա փորագրություն, կավե ափսեի վրա տոհմածառի պատկերում, այլ ձեռագործ աշխատանքներ: Դուք կարող եք պատվիրել Ձեր տոհմածառի ձևավորումը հին հայկական մանրանկարչական գրքերի ոճով, խալու վրա «գործված», տպված մեծ կտավի վրա (պատից կախելու համար), ինչպես նաև շատ այլ լուծումներով:

Յուրօրինակ ոգեշնչող նվեր

Դարեր շարունակ ազնվականները պահպանել են իրենց տոհմի պատմությունը և ներկայացրել այն իրենց գաղափարակիցներին, քանզի ընտանեկան ծագումը բոլոր ժամանակներում էլ շատ է կարևորվել:

Այս տոհմածառերը հիանալի նվեր են ցանկացած մարդու համար: Հատկապես այնպիսի տոներին (երեխայի ծնունդ, հարսանիք և ընտանիքների վերամիավորման հավաքույթներ), երբ մարդ զգում է իր ազգակցական կապերի կարևորությունը, այսպիսի նվերը անփոխարինելի կլինի: Նման ընծա ստացողը միշտ կհպարտանա դրանով՝ ներկայացնելով այն իր բոլոր ընկերներին և ազգականներին:

Եթե վերը նշված տոհմածառերի տարբերակներից ոչ մեկը չի համապատասխանում Ձեր ընտանիքին, գրեք մեզ info@armenianfamilytree.com հասցեով կամ զանգահարեք +374.93.246.009 հեռախոսահամարով և մենք կստեղծենք տոհմածառի յուրօրինակ ձևավորում, որը կարտացոլի Ձե՛ր ընտանիքի պատմությունը, գոյություն ունեցող լեգենդները և առանձնահատկությունները:

Loading...